Աբազյանը Դուշանբեում մասնակցում է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Դուշանբեում մասնակցում է ԱՊՀ երկրների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Նիստի մասնակիցներին այսօր ընդունել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:
Նիստում քննարկվում են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ համատեղ պայքարի, կիբեռտարածության մեջ կատարվող հանցագործություններին հակազդելու և այլ թեմաներ:
ԱՊՀ Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1997 թվականի մարտի 28-ի որոշմամբ՝ միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև գործունեության այլ համաձայնեցված ոլորտներում հատուկ ծառայությունների փոխգործակցության և համակարգման համար:
Sputnik Արմենիա