Ռուս-ուկրաինական բանակցություններ Ստամբուլում. ռուսական կողմը դադար է վերցրել
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները, որոնք բանակցում են Ստամբուլում, շուրջ 2 ժամ անց դադար են վերցրել։ Տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացնում է, որ ռուսական պատվիրակությունը ժամանակավորապես դուրս է եկել դահլիճից։
ՏԱՍՍ-ը գրում է` հայտնի չէ, թե երբ կշարունակվեն քննարկումները, ՌԴ–ի և Ուկրաինայի պատվիրակությունները դեռ չեն որոշել՝ կշարունակվի բանակցային փուլը, թե ոչ։
Նշենք, որ բանակցություններին ներկա է եղել նաև թուրքական կողմը։
ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունները սկսվել են 13:37-ին (Մոսկվայում և Թուրքիայում ժամերը համընկնում են): Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նրակազմում եննաևՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Sputnik Արմենիա