Ֆոն դեր Լեյեն․ Համաշխարհային կարգը վերածվել է համաշխարհային անկարգության
Այսօրվա համաշխարհային կարգը վերածվել է գլոբալ անկարգության, և պատմությունը, որը համարվում էր ավարտված, «նորից է սկսվել»։ Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Տիրանայում ընթացող Եվրոպական քաղաքական հանրության վեցերորդ գագաթնաժողովում։
«Այսօրվա համաշխարհային կարգը վերածվել է համաշխարհային անկարգության», - ասել է նա։ Ֆոն դեր Լեյենը հիշեցրել է, որ «երբ Բեռլինի պատը փլուզվեց, շատերը կարծում էին, որ պատմությունն ավարտվել է»։ «Մենք տեսնում ենք, որ այսօր այն կրկին վերսկսվել է», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ Նա կոչ է արել եվրոպացիներին միասնական լինել և հույս հայտնել, որ Եվրոպան «կդուրս գա ներկայիս ճգնաժամից ավելի ուժեղ, քան նախկինում»։
Խոսելով Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին՝ ֆոն դեր Լեյենը պնդել է, որ Եվրոպան «խաղաղություն է ուզում»։
Ֆոն դեր Լեյենը խոստացել է աջակցություն Ուկրաինային և վերահաստատել, որ Բրյուսելը մտադիր է շարունակել նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ պայթեցված «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ։ Նա նաև փորձել է համոզել ներկաներին, որ գործող պատժամիջոցները, ենթադրաբար, «աշխատում են»։
News.am