2025-05-16 20:02
Լրատվական գործակալություններ
Արամ Ա-ն Բեյրութում հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը տեղեկացնում է Բեյրութում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի և Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ներկայացնող բարձրաստիճան հոգևորականների պատվիրակության միջև տեղի ունեցած հանդիպման մասին։
Տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպումը կայացել է օդանավակայանում, քանի որ պատվիրակությունը Բեյրութ է հասել այսօր առավոտյան, իսկ այդ ժամերին Արամ Ա–ն պետք է մեկներ Կահիրե։
Կողմերը քննարկել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանն ու ռուսական եկեղեցուն վերաբերող հարցեր։
Հիշեցնենք՝ օրեր առաջ Արամ Ա–ն հանդիպել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտակովի և Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։
News.am