Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների մեջ անչափահաս կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի:

 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 6 մեծահասակ տեղափոխվել է բժշկական կենտրոն, և այժմ նրանք հետազոտությունների փուլում են:

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:

Ավելի վաղ հայտնել էինք՝ մայիսի 16-ին թիվ 23 համարի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին:

News.am