Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԲԱՔՎԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՀ-ԻՑ ՌԴ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ ՀԱՆԵԼՆ Է

New

Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերվում է ՀՀ տարածքում այլ երկրի ռազմական ներկայությանը մերժմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քաղտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկը` նախագահ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, անդրադառնալով ՀՀ-ի հետ բանակցային գործընթացին, նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմային ներգրավվում են իրենց շահերն առաջ մղելու համար:

«Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է, ինչն, ի դեպ, այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլ չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել»,–գրել է Աբրահամյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ:

Sputnik Արմենիա