2025-05-19 14:42
Լրատվական գործակալություններ
ԱԺ նախագահ․ Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարցը
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքում է՝ չի քննարկվում Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը։
«Նման բան չկա, Հայաստանը չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ այս թեմայով քննարկումներն աբսուրդ են։
«Նման բան չի քննարվում ու չի էլ կարող քննարկվել, մի խոսքով՝ չգիտեմ, թե ով է նման «խելացի» բաներ ասում»,- հավելեց ԱԺ նախագահը։
Aysor.am