Երևանի կենտրոնում այրվում է 4 ավտոմեքենա. Նոր մանրամասներ պայթյունների վայրից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

 

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։