2025-05-20 08:07
Լրատվական գործակալություններ
Թուրքիան հայտարարել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման համար նախատեսված ժամկետները
Զանգեզուրի միջանցքը կկապի Թուրքիան և թյուրքական աշխարհի երկրները, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա միաժամանակ հավելել է. «Աշխատանքներն իրականացվում են և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի կողմից։ Մենք նախատեսում ենք այս նախագիծն իրականացնել 3-4 տարվա ընթացքում»։
News.am