Պատգամավոր․ Տնից, հայրենիքից զրկված մարդիկ անլուծելի խնդիրների հետ մնացել են միայնակ

10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունն այս ընթացքում մարդկանց «կերակրեց» ստերով, թե իբր որոշակի փոփոխություններ է անելու սոցիալական և բնակարանային ծրագրերում, սակայն դրանք մնացին գրեթե անփոփոխ:

Մարդկանց մեծամասնության համար անհասանելի է մնում բնակարանային ծրագիրը, իսկ սոցիալական բլոկի լուրջ կրճատումները մարդկանց, բառիս բուն իմաստով, փողոցում հայտնվելու վտանգի առաջ են կանգնեցրել:

Իշխանությունը մարդկանց ձայնը փորձում է լռեցնել արցախցի տարբեր պաշտոնյաների, գործարարների չարաշահումների մասին տեղեկություններ դաշտ նետելով, սակայն դրանով ո´չ մարդկանց խնդիրներն են լուծվում, ո´չ էլ հանցագործություններ բացահայտվում. որևէ մեկն էլ այդ մեղադրանքներով պատասխանատվություն չի կրել:

Տնից, սեփական հայրենիքից զրկված ու մի ողջ ողբերգությունով անցած մարդիկ իրենց անլուծելի խնդիրների հետ մնացել են միայնակ», - գրել է նա:

Aysor.am