Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարարը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա տեղեկացրեց, որ Ֆիդանը մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում:

Բանակցությունների օրակարգում ներառված են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Sputnik Արմենիա