ՔԿ-ն Բյուրեղավանի 2-րդ վարչական շենքում նռնակ տեղադրելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

ՀՀ ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից և Քննչական կոմիտեից Armenia Today-ին մեկնաբանել են Բյուրեղավան վարչական շրջանի ղեկավարի 2-րդ վարչական շենքում նռնակ տեղադրելու մասին լուրը։

«Նման բովանդակությամբ ահազանգ ստացել ենք, որը փոխանցվել է Քննչական կոմիտե»,- հայտնել են ՆԳՆ-ից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանն ավելի ուշ Armenia Today-ին տեղեկացրել է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենքի ապօրինի շրջանառություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով-խմբ) և 44-155 հոդվածով (սպանության փորձ-խմբ

Ավդալյանը հավելել է, որ տուժածներ չկան, այս պահին նախաքննություն է կատարվում։

Shamshyan.com-ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 20-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում։ Կայքի տեղեկություններով՝ շենքն օգտագործում է որպես Երկրապահ կամավորական միության Բյուրեղավանի գրասենյակ: