ԱՆ-ը երկու շաբաթ ուշացումով սկսել է բրուցելյոզի դեմ բնակիչների հետազոտությունները

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը երեկ ահազանգել էր, որ Սևանի Չկալովկա գյուղում բրուցելյոզի բռնկում է։

«․․․ Երկրում անասնաբուժության վախճանի արդյունքում, որին միացել է առողջապահության վախճանը, տուժում են բնակիչները, այս դեպքում՝ մի ամբողջ գյուղ։ Եվ դեռ հայտնի չէ՝ միսը և կաթնամթերքը որտեղ և ինչ քանակությամբ է վաճառվել, և քանի մարդ է հիվանդացել»,- ընդգծել էր մասնագետը։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունը երկու շաբաթ ուշացումով սկսել է բրուցելյոզի հետ կապված հետազոտությունները։

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն է կրկին այդ մասին հայտնել։

«ՀՀ առողջապահության նախարարությունը 2 շաբաթ ուշացումով, երեկվանից սկսել է բրուցելյոզի դեմ բնակիչների հետազոտությունները.....

Գնահատելի է, որ այս անգամ 5 տարի չէ»,- սոցցանցում գրել է նա։

Aysor.am