Երկրաշարժ Բավրա գյուղի մոտ. այն զգացվել է նաև Սարագյուղ և Աշոցք համայնքներում

Երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք` օջախի 10 կմ խորությամբ, 28 մագնիտուդով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Այսօր տեղական ժամանակով ժամը 20:30–ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30–ին) ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 4393⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան–Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ–արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 28 մագնիտուդով երկրաշարժ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք համայնքներում՝ 2–3 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 10:11-ին կրկին երկրաշարժ էր գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում։

Sputnik Արմենիա