Շինծու դատավարություն Բաքվում. Ռուբեն Վարդանյանի բողոքը կրկին մերժվել է
Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը բողոք է հայտնել «գործը» քննող դատավորական կոլեգիայի դեմ:
Վարդանյանի պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։
Դատախազները դիմել են դատարանին միջնորդությունը թողնել առանց քննության։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հայտարարել է, որ բողոքը թողել է առանց քննության: Այնուհետև ցուցմունք են տվել «տուժողները»։
Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 27–ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա