2025-05-21 09:32
Լրատվական գործակալություններ
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանձնարարել է վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը
ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Քայա Կալլասը որոշել է վերանայել Եվրամիության և Իսրայելի միջև ստորագրված ասոցացման համաձայնագիրը և երկու տարածաշրջանների միջև ազատ առևտրի համաձայնագիրը, հաղորդում է Reuters-ը։
Այդ քայլը ձեռնարկվում է մարդասիրական օգնության մատակարարումը Գազա Իսրայելի արգելափակման որոշման կապակցությամբ, քանի որ սովը զանգվածային բնութ է կրում։
«Ընդսմին Իսրայելը պետք է թույլատրի մարդասիրական օգնությունը։ Այդ որոշումը հետադարձելի է և կախված է առաջընթացից», -շեշտել է Կալլասը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին հայտարարել էր Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների դադարեցման մասին, քանի որ Արևմուտքը Գազայի հատվածում պատերազմի պատճառով սկսում է ճնշում գործադրել Նեթանյահուի կառավարության վրա։
News.am