Իրանի պաշտպանության նախարար․ Հայ-իրանական սահմանի նկատմամբ ոտնձգություններ թույլ չենք տա

Թեհրանը Հայաստանի և Իրանի սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևանում հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում են իրանական լրատվամիջոցները։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 20-ին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տարածքային ամբողջականության և սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է:

«Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանը երկու ժողովուրդների միջև պատմական կապի ուղի է, և Թեհրանն այդ սահմանի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա»,-ասել է նա:

Իրանական կողմը հետևողականորեն հանդես է գալիս Հայաստանով անցնող արտատարածքային միջանցքի դեմ, որը պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը։

Sputnik Արմենիա