Արցախի ԱԺ-ն մտադիր է նախագահի պաշտոնում վերընտրել Սամվել Շահրամանյանին

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները մտադիր են Սամվել Շահրամանյանին վերընտրել նախագահի պաշտոնում, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ Արցախի թևը փորձում է այսպիսով արցախահայությանը զերծ պահել պառակտումից, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ուղղորդվող թևը ջանում է պառակտել նրանց:

Մամուլը հայտնել էր, որ Արցախի ՏԿԵ նախկին նախարար, ծնունդով իջևանցի Հայկ Խանումյանի անունն էլ է արցախցիների քաղաքացիական շրջանակում շրջանառվում որպես նոր նախագահի թեկնածու։

Արցախի ներկայացուց­չությու­նում ապրիլի 21-ին ավելի քան երկու ժամ փակ քննարկում էր տեղի ունեցել Շահրամանյանի, պետնախարարի և արցախցի ակտիվիստների մասնակցությամբ։ Քննարկման թեմաներից մեկն Արցախի նախագահի լիազորությունների երկարաձգումն էր։ Նոր սահմանադրությամբ՝ նախագահին պետք է ընտրի Արցախի խորհրդարանը, քանի որ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ։

Մայիսի 21-ին ավարտվելու է Արցախի Հանրապետության 5-րդ նախագահի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրն Արցախի Ազգային ժողովի պատգամավորները պետք է նոր նախագահ ընտրեն։

Armenia Today