ՌԴ ԱԳ նախարար. Հայաստանի տնտեսության զգալի աճի տեմպը ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունք է

Այն, որ Հայաստանի տնտեսությունն աճում է բավականին զգալի տեմպերով, մեծապես ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության արդյունք է։ Այս մասին մայիսի 21-ին Երևանում Հայ-ռուսական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ըստ նրա, Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ հասել է ռեկորդային թվերի՝ մոտենալով 1,7 միլիարդ դոլարի, իսկ եթե վերցնենք նաև ԵԱՏՄ մյուս անդամների հետ տվյալները՝ 13 միլիարդ դոլար։

Նա հավելել է, որ ՀՌՀ-ն (Հայ-ռուսական համալսարանը) նպատակ ունի պատրաստել կադրեր, որոնք լավ կտիրապետեն Հայաստանի և Ռուսաստանի միջև ժամանակակից հարաբերությունների մասին գիտելիքներին։

«Այս ակտիվը շատ կարևոր է հարաբերություններում դրական միտումների զարգացման համար»,- նշել է ռուսաստանցի նախարարը։

News.am