Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում մայիսի 23-ին

Օմանի արտգործնախարար Սայիդ Բադր բին Համադ բին Համուդ Ալբուսաիդին հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

«Իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում այս ուրբաթ՝ մայիսի 23-ին»,- գրել է նա Х սոցիալական ցանցում։

Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

Բացի դրանից, Իրանը և երեք եվրոպական երկրներ՝ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, որոնք միասին հայտնի են որպես «Եվրաեռյակ», ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։

News.am