2025-05-22 11:40
Լրատվական գործակալություններ
Հայաստանում սեփականաշնորհման կհանվի բուժիչ աղի քարանձավների կենտրոնը
Երևանում Սպելեոթերապիայի (բուժական աղի քարանձավներ) հանրապետական կենտրոնը սեփականաշնորհման կհանվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Կենտրոնը գտնվում է Ավանի աղի հանքի տարածքում։ Հանքավայրը պատկանում է մասնավոր ընկերության, սակայն արդյունաբերական քարանձավների կողքին, որտեղ իրականացվում է աղի արդյունահանում, գործում են նաև բուժիչ քարանձավները՝ 235 մ խորության վրա:
Աղի մասնիկներով ներծծված օդը բուժական ազդեցություն է ունենում բրոնխյալ ասթմայով և ալերգիկ հիվանդություններով հիվանդների վրա։ Կենտրոնը նախատեսված է 60 պացիենտի համար։
Sputnik Արմենիա