Փարիզում Ազնավուրի պատվին բացվել է տեսարանային նոր հարթակ

Մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ Իր խոսքում դեսպան Խաչատրյանը շնորհակալության է հայտնել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին և Փարիզի ողջ քաղաքային խորհրդին անվանակոչման վերաբերյալ բանաձևի ընդունման համար՝ ընդգծելով համաշխարհային մեծության արտիստի հիշատակը հավերժացնող հերթական այս նախաձեռնության կարևորությունը։

Նա հավելել է, որ Ֆրանսիան և ֆրանսիականությունը մարմնավորող, բայց միևնույն ժամանակ համայն հայ ժողովրդին ներկայացնող աշխարհահռչակ արվեստագետը Հայաստանի անկախությունից հետո դարձել էր Հայաստանի պետականության անդավաճան ուղեկիցը՝ դառնալով նաև նրա պաշտոնական դեսպանը, ազգային հերոսը, և իր անմնացորդ նպաստը բերելով հանուն Հայաստանի իրականացվող բոլոր նախաձեռնություններին։

Արարողությանը ներկա էին Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, Փարիզի փոխքաղաքապետեր Կարին Ռոլանը և Լորանս Պատրիսը, Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ Էրիկ ԼեԺուենդրը, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, թաղամասի բնակիչներ։

Verelq.am