Էրդողանն ասել է, որ այլևս չի առաջադրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ նորից առաջադրվել նախագահի պաշտոնում։
«Ես չեմ պատրաստվում վերընտրվել։ Մեզ միայն հետաքրքրում է, թե ինչպես կարող ենք բարելավել մեր երկրի հեղինակությունը։ Թուրքիան փոխվում է, աշխարհը փոխվում է։ Մենք ապրում ենք նոր դարաշրջանում։ Հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բանի հասնել արագ փոփոխվող աշխարհում այնպիսի սահմանադրությամբ, որը ստեղծվել է հին Թուրքիայում՝ պետական հեղաշրջման պայմաններում։ Թուրքիան այլևս չի կարող առաջ շարժվել դեպի ապագա՝ պուտչիստների կողմից գրված սահմանադրությամբ», - Էրդողանի այս խոսքերը մեջբերել է Անադոլու գործակալությունը։
Նա նշել է, որ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը աշխատում է նոր սահմանադրության մշակման համար և կոչ է արել ընդդիմությանը միանալ այս աշխատանքին։
Մեկնաբանելով ընդդիմության կոչերը, Էրդողանը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների որևէ անհրաժեշտություն չկա։
Մեդիամաքս