Նարենդրա Մոդի․ Պակիստանը ջուր չի ստանա այն գետերից, որոնց նկատմամբ իրավունքներ ունի Հնդկաստանը

Պակիստանը ջուր չի ստանա այն գետերից, որոնց վրա Հնդկաստանն իրավունքներ ունի, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

«Պակիստանը ստիպված կլինի ծանր գին վճարել յուրաքանչյուր ահաբեկչական հարձակման համար... Պակիստանի բանակը կվճարի այդ գինը։ Պակիստանի տնտեսությունը կվճարի դրա համար», - Պակիստանին սահմանակից Ռաջաստան հյուսիսարևմտյան նահանգում անցկացված հանրային միջոցառման ժամանակ հայտարարել է Մոդին։

Անցյալ ամիս Հնդկաստանը հայտարարել էր, որ կասեցնում է Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի ջրային պայմանագրի գործողությունը՝ ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո ձեռնարկված մի շարք միջոցառումների շրջանակում, որոնց համար Նյու Դելին մեղադրել է Իսլամաբադին։

1960 թվականին Համաշխարհային բանկի կողմից կնքած Ինդոսի պայմանագիրը երաշխավորում է Պակիստանի ֆերմաների 80%-ի ջրամատակարարումը Հնդկաստանից հոսող երեք գետերից։

Երկու հարևան երկրները վերջերս ներքաշվել են գրեթե երեք տասնամյակի ընթացքում ամենադաժան մարտերում՝ նախքան մայիսի 10-ին հրադադարի համաձայնագիրը կնքելը։

News.am