Բաքվի դատարանը հարցաքննել է Արկադի Ղուկասյանին, Լևոն Մնացականյանին ու Դավիթ Իշխանյանին
Բաքվում կայացել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների հերթական «դատական նիստը»։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «դատական նիստի» ընթացքում ցուցադրվել են տարբեր տեսանյութեր, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից և Լեռնային Ղարաբաղի Ազգային Ժողովի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի հետ հարցազրույցից։
Բաքվի «դատավարության» ժամանակ հարցաքննվել են ինչպես Իշխանյանը, այնպես էլ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 23-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա