2025-05-23 11:07
Լրատվական գործակալություններ
Այսօր Հայաստանի դպրոցներում հնչելու է Վերջին զանգը
Այսօր Հայաստանի Հանրապետության դպրոցներում հնչելու է Վերջին զանգը: Ավարտական դասարաններում կանցկացվի «Վերջին դաս» միջոցառումը:
Վերջին զանգը հնչելու է ավելի քան 1500 կրթական հաստատություններում ավելի քան 60 հազար շրջանավարտների համար։
Վաղ առավոտից ոստիկանությունը Երևանում և մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացնում բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «Վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ:
Sputnik Արմենիա