2025-05-23 11:09
Լրատվական գործակալություններ
Լիտվան հետևում է Էստոնիային՝ չեղարկելով վրացի պաշտոնյաների համար առանց վիզայի ռեժիմը
Լիտվայի կառավարությունը հաստատել է Վրաստանի դիվանագիտական/ծառայողական անձնագրերի տերերի համար վիզայի ազատ ռեժիմը կասեցնելու վերաբերյալ ԵՄ խորհրդի հունվարին ընդունած որոշումը կյանքի կոչելու մասին բանաձևը։
Վրաստանի շարքային քաղաքացիները դեռևս կկարողանան ճանապարհորդել առանց վիզաների, պարզաբանում է «Նովոստի Գրուզիան»։
Լիտվայի կառավարությունը հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Եվրոպական հանձնաժողովին և ԵՄ մյուս անդամ պետություններին ընդունված որոշման մասին։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Լիտվայի որոշումը «Եվրոպական Միության և Վրաստանի միջև վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման մասին» 2010 թվականի համաձայնագրի կոպիտ խախտում է։
News.am