ԵԱՏՄ-ում աճում է աշխատանքային միգրացիան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բախիթ Սուլթանովը հայտնել է ԵԱՏՄ-ի ներսում աշխատանքային միգրացիայի զգալի աճի մասին:

«Միության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու(2015 թվական) պահից ի վեր աշխատանքային միգրացիայի տարեկան հոսքերն ավելացել են մեկ երրորդով և անցած տարի գերազանցել են 1 միլիոնը»,-ասել է նա ԱՊՀ միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում:

ԵՏՀ նախարարը նաև ուշադրություն է հրավիրել միգրացիոն հոսքերի վերահսկողության և աշխատանքային միգրանտների իրավունքների ապահովման միջև հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտության վրա՝ նշելով, որ միգրացիայի ոլորտի կարգավորմանն ուղղված ցանկացած օրենսդրական նախաձեռնություն չպետք է հակասի ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի նորմերին:

Սուլթանովը ներկայացրել է աշխատանքային միգրացիայի ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրության վերջերս ավարտված մոնիթորինգի արդյունքները՝ միության իրավունքին համապատասխանության թեմայով: Նա նշել է, որ երկրները նմանատիպ միջոցներ են ձեռնարկում որակյալ մասնագետներ ներգրավելու համար, զարգանում է նաև աշխատանքային միգրացիայի ոլորտում պետական ծառայությունների թվայնացումը:

Sputnik Արմենիա