Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակման ավարտի մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների խոշոր փոխանակում են իրականացրել։ Այս մասին Truth Social սոցցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Քիչ առաջ ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների խոշոր փոխանակումը։ Այն ուժի մեջ կմտնի շուտով։ Շնորհավորում ենք երկու կողմերին բանակցությունների անցկացման կապակցությամբ։ Կարող է հանգեցնել ինչ-որ լուրջ բանի՞»,- գրել Է Թրամփը։

Արդյոք խոսքը«1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով փոխանակման մասին է՝ նա չի հստակեցրել։

Նախօրեին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար ԴմիտրիՊեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայից ստացել է ցուցակ՝ այդ բանաձևով փոխանակման համար։ Ավելի վաղ Կիևինռուսական ցուցակ էր ուղարկվել։ Կրեմլի ներկայացուցիչը բացատրել է, որ նման մասշտաբային փոխանակման համար որոշակի ժամանակ է հարկավոր։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստամբուլում կայացել են 2022 թվականից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի առաջին ուղիղ բանակցությունները։ Գլխավոր արդյունքներից մեկը«1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մասին կողմերի պայմանավորվածությունն էր։

Sputnik Արմենիա