2025-05-23 16:40
Լրատվական գործակալություններ
Իրանցի փորձագետը իշխանություններին կոչ է արել վճռականորեն արձագանքել Ադրբեջանի կեղծարարությանը
Ալիևի ռեժիմի մշակութային գողությունը Իրանի դեմ Նիդեռլանդներում. Բաքուն Հաագայում ցուցահանդես է կազմակերպել և իրանական գորգերը, այդ թվում՝ Թավրիզ և Արդաբիլ քաղաքներում գործված գորգերը, ներկայացրել որպես երկրի 30-ամյա ժառանգություն։ Այս մասին սոցցանցերում գրել է իրանցի քաղաքագետ Էհսան Մովահեդիանը։
«Ե՞րբ են Բաքվի՝ Իրանի ինքնությունը, պատմությունն ու քաղաքակրթությունը կեղծելու փորձերը վճռական պատասխան ստանալու ԱԳՆ-ի կողմից»,- նշել է նա։
News.am