2025-05-23 19:46
Լրատվական գործակալություններ
ՆԳՆ․ 217 ավտոմեքենա է տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ
Մայիսի 23-ի՝ ժամը 17.00-ի դրությամբ, մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին, NEWS.am–ին, տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,- տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։