ՀՕՊ-ը գիշերը Ռուսաստանի երկնքում խոցել է ավելի քան 90 ուկրաինական ԱԹՍ
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշերվա ընթացքում ոչնչացրել են 94 ուկրաինական անօդաչու թռչող սարք ՌԴ մարզերի վրա, որոնց մեծ մասը՝ Բելգորոդի երկնքում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա և մայիսի 24-ի առավոտյան ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է 94 ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ 64 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի մարզի տարածքում, 24 սարք ոչնչացվել է Բրյանսկի մարզի տարածքում, երկուական ԱԹՍ խոցվել է Կուրսկի ու Լիպեցկի մարզերի և մեկական՝ Վորոնեժի ու Տուլայի մարզերի վրա:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Sputnik Արմենիա