2025-05-24 11:43
Լրատվական գործակալություններ
Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով նիստում Հայաստանը կներկայացնի դեսպան Արսենյանը
Մոսկվայում անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով դեսպանատանը։
«Կլինի ներկայացուցիչ Հայաստանից։ Հայաստանը կներկայացնի դեսպանը», - գործակալությանը հայտնել են Մոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
Նշենք, որ Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում 2025 թվականի մայիսի 27-29-ը՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։
Sputnik Արմենիա