Ծաղկաձորում կվադրոցիկլ է կողաշրջվել. կա 2 զոհ, 2 վիրավոր

Ծաղկաձորում այսօր առավոտյան «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։

Shamshyan.com–ի տեղեկություններով, վթարից հետո 4 քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:

Դեպքի փատով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, այն վարողի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

News.am