Կաննի փառատոնի գլխավոր մրցանակը ստացել է Իրանում անօրինական նկարահանված ֆիլմը
Ֆրանսիայում ավարտվել է Կաննի 78-րդ կինոփառատոնը։ «Ոսկե արմավենուն» արժանացել էիրանցի կինռեժիսոր Ջաֆար Փանահին: Իր 11-րդ՝ «Պարզ պատահականություն» ֆիլմը, որը պատմում է վրեժի և ողորմածության մասին, Փանահին նկարահանել է թաքուն, անօրինական կերպով՝ առանց Իսլամական Հանրապետության թույլտվության։ 2023 թվականին ազատվելով իրանական բանտից,ինչպես նաև Իրանից դուրս գալու արգելքի պատճառով 22 տարվա բացակայությունից հետո առաջին անգամ նա վերադարձել է փառատոն և ֆիլմն այն անձամբ ներկայացրել է Կաննում։
«Պարզ պատահականություն» կինոնկարը սկսվում է ճանապարհային պատահարից և շան մահից, այդ միջադեպերը հերոսին տանում են ժամանակին բանտում իրեն խոշտանգած դահճի մոտ և նրան դնում ընտրության առջև՝ կա՛մ լուծել հասցված ֆիզիկական և մտավոր հարվածներիվրեժը, կա՛մ, այնուամենայնիվ, խնայել:
«Փառատոնի տասնմեկ օրերի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել են բազմաթիվ քաղաքականացված ֆիլմեր՝ ոչ միայն Իրանից, այլև Իրաքից, Գազայից, Իսրայելից և Ուկրաինայից», -գրում է ՌԲԿ-ն:
Փառատոնի երկրորդ մրցանակը՝ «Գրան պրին», ստացելէ նորվեգացի ռեժիսոր Յոակիմ Տրիերի «Սենտիմենտալ արժեք» ֆիլմը. այն պատմում է դերասանուհի դստեր հետ հարաբերությունները վերականգնելու փորձ անող ծերացող հանճարեղ կինոգործչի մասին, որը դստերը հրավիրում է խաղալու իր ամենաանձնական ֆիլմում:
Լավագույն դեբյուտի համար «Ոսկե տեսախցիկ» մրցանակը շնորհվել է իրաքցի ռեժիսոր Հասան Հադիի «Նախագահի տորթը» ֆիլմին: Տղամարդու լավագույն դերիհամար մրցանակը ստացել է բրազիլացի դերասան Վագներ Մոուրան, որը խաղացել է «Գաղտնի գործակալը» ֆիլմում, իսկ լավագույն սցենարի մրցանակը շնորհվել է բելգիացի սցենարիստներ և ռեժիսորներ Դարդեն եղբայրներին՝ Ժան Պիերին և Լյուկին՝ «Երիտասարդ մայրեր» ֆիլմի համար:
«Գաղտնի գործակալը» ֆիլմում կատարած դերի համար լավագույն դերասան է ճանաչվել ՎագներՄոուրան. նա ֆիլմում մարմնավորում է հորը, որը թաքցնում է իր ինքնությունը՝ Բրազիլիայում ռազմական բռնապետության ժամանակ մահափորձից խուսափելու համար: Կլեբեր Մենդոնսա Ֆիլյոն նույն ֆիլմի համար արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ «Կրտսերքույրը» ֆիլմի դերասանուհի Նադյա Մելիտին ստացել է կնոջ լավագույն դերիհամար մրցանակը՝ խաղալով Փարիզում ալժիրցի էմիգրանտների ընտանիքի աղջկադերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փառատոնի մեկնարկի օրը Կաննը հոսանքազրկվել էր: Էլեկտրականությունն անջատվել է առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում՝ Քելլի Ռայհարդի «Հանճարը» ֆիլմի մամուլի ասուլիսի ժամանակ: Որոշ հանդիսատեսներ մնացել էին մութ կինոդահլիճներում. ցուցադրությունները ստիպված են եղել դադարեցնել, թեև Փառատոների պալատը բերել են նաև պահուստային գեներատորների։
Sputnik Արմենիա