Պետք է քննարկել. ԱԺ հանձնաժողովը հետաձգեց «բանակից ազատվելու» մասին օրինագծի քննարկումը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր բանակից «փողով ազատվելու» հարցը:
Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասաց, որ պետք է մանրամասն քննարկել նախագիծը, որից հետո այն կընդգրկվի օրակարգում: «Հայաստան» խմբակցությունից ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր հերթին հայտարարեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու նիստի մեկնարկից երկու րոպե առաջ այն չեղյալ հայտարարեցին: Նրա համոզմամբ՝ դա պայմանավորված է նրանով, որ այսօրվա քվեարկության արդյունքում օրինագիծը հավանության չէր արժանանա։ Նա շեշտեց, որ օրինագիծն այնքան վիճելի է, որ դրան դեմ են հանդես եկել հասարակական և քաղաքական գործիչները, ընդհուպ մինչև ՄԻՊ ԱնահիտՄանասյանը:
«Բոլորն էլ նույն պատասխանատվությունն ունեն հայրենիքի հանդեպ ՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ ռասայից, եթե խոսում եք կոռուպցիայի մասին, ապա պետք է արմատախիլ անեք այն», - ասաց Մանուկյանը:
Իր հերթին օրինագծի հեղինակ ՀայկՍարգսյանն ասաց, որ հասարակությունը ոչ միայն դեմ չէ այս նախագծին, այլև սպասում է դրա ընդունմանը: Նրա խոսքով՝ այն կնպաստի հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների վերադարձին հայրենիք և կկանխի արտագաղթը:
Սարգսյանը պահանջեց, որ օրենքն ընդունվի մինչև հուլիսի 1-ը ՝ ամառային զորակոչի սկիզբը։
Հիշեցնենք՝ Հայաստանի Մարդուիրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ինչպես և նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, քննադատել է փողի դիմաց ծառայության ժամկետը կրճատելու նախագիծը: Մանասյանն ընդգծել է, որ նախագծային կարգավորումները կարող են առաջացնել հասարակության լուրջ սոցիալական շերտավորում ՝ պայմանավորված մարդկանց գույքային վիճակով ՝ հանգեցնելով խտրականության բացակայություն ենթադրող սկզբունքի խախտմանը: Նա առաջարկել է օրինագծում նշված խնդիրները լուծել այլ համաչափ մեթոդներով՝ հաշվի առնելով պետության անվտանգության և մարդու իրավունքների ճիշտ հարաբերակցությունը:
Նշենք, որ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որը հնարավորություն է տալիս զորակոչային տարիքի անձանց հրաժարվել բանակում ծառայելուց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծում կառավարությունը մի շարք ճշգրտումներ է կատարել: Ըստ ճշտված նախագծի ՝ մինչև 1 ամիս կրճատված ծառայության համար պետք է վճարել 24 մլն դրամ (մոտ 62 հազար դոլար), ընդամենը 4 ամիս տևող ծառայության համար (միայն ուսումնական մասում)՝ 18 մլն դրամ (մոտ 46 հազար դոլար):
Sputnik Արմենիա