Ամենայն հայոց կաթողիկոսը Շվեյցարիայում կմասնակցի Արցախին նվիրված համաժողովին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Բեռն (Շվեյցարիա)։ Տեղեկությունը հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Նա կմասնակցի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից կազմակերպված «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովին։
Վեհափառ Հայրապետը ժողովականներին ուղերձ է հղելու:
Նորին Սրբության պատվիրակության կազմում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։
Sputnik Արմենիա