Բիշքեկը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրման համար
Բիշքեկը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին հայտարարել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ (Ժոգորկու Քենեշի տորագա) Նուրլանբեկ Տուրգունբեկը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի խորհրդարանի կայքում։
«Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի՝ արդեն ավարտին հասցված նախագծին՝ նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել: Դրան ի պատասխան՝ Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա