2025 թ. Հունվար-ապրիլին ՀՀ-ում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է
2025 թ. հունվար–ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է (4,4%)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Կոմիտեից նշում են` եթե 2024 թ. հունվար–դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 9,4 %, ապա 2025 թ. հունվար–մարտին՝ արդեն 4,1 %։
Ակտիվության աճը մնում է ավելի ցածր մակարդակի վրա, քան նախորդ տարի՝ արդյունաբերական արտադրանքի նվազման պատճառով (հունվար–ապրիլին՝ 16,1 %–ով)։
Շինարարության ոլորտում պահպանվել են աճի բարձր տեմպերը (+15 %)։ Ինչ վերաբերում է ներքին առևտրի շրջանառությանը, ապա այն աճել է 5,2 %–ով, իսկ ծառայությունների ոլորտը՝ 9,9 %-ով (այդ թվում՝ ՏՏ ոլորտում զգալի աճի հաշվին)։
Վերաարտահանման ծավալների (այդ թվում՝ ոսկու) նվազման հաշվին կրճատվել են արտաքին առևտրի ծավալները։ Արդյունքում արտահանման ծավալը կազմել է 2.4 մլրդ դոլար՝ կրճատվելով ավելի քան 2,5 անգամ, իսկ ներմուծման ծավալը՝ 3.8 մլրդ դոլար՝ գրեթե կրկնակի կրճատվելով։
Sputnik Արմենիա