Գերմանիայի կանցլեր․ Իսրայելի հարձակումները Գազայի վրա այլևս չեն կարող արդարացվել ահաբեկչության դեմ պայքարով

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա Իսրայելի վերջին ռազմական հարձակումները քաղաքացիական բնակչության շրջանում մարդասիրական կորուստների պատճառ են դառնում, որոնք այլևս չեն կարող արդարացվել ահաբեկչության դեմ պայքարով։

«Վերջին օրերին քաղաքացիներին ավելի ու ավելի հաճախակի վնաս հասցնելը այլևս չի կարող արդարացվել Համասի ահաբեկչության դեմ պայքարով», - ասել է նա WDR հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մերցը հավելել է, որ այս շաբաթ նախատեսում է հեռախոսազրույց ունենալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ խնդրելու նրան «չչափազանցնել», չնայած «պատմական պատճառներով» Գերմանիան միշտ ավելի զուսպ է եղել իր քննադատության մեջ, քան որոշ եվրոպացի գործընկերներ։

News.am