ԱՀԿ․ Գազայի հատվածում առնվազն 10 հազար մարմին կա փլատակներում
Գազայի հատվածում առնվազն 10 հազար մարմին կա փլատակներում։ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևելյան Միջերկրական տարածաշրջանի գծով տնօրեն Հանան Բալխին։
«Մեր խմբերը մեզ տեղեկացնում են, որ իրավիճակը վատ է, նրանք երբեք նման բան չեն տեսել... Գազայի հատվածում առնվազն 10 հազար մարմին կա փլատակներում, 15 հազար մարդ շտապ բժշկական տարհանման կարիք ունի, 7,5 հազար մարդ տարհանվել է», - ասել է նա։
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։
Sputnik Արմենիա