ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Ուիտկոֆի` Գազայում կրակը դադարեցնելու առաջարկին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի՝ Գազայի հատվածում հրադադար հաստատելու վերաբերյալ առաջարկին։ Այս մասին հայտնել է պաղեստինյան «Ալ Աքսա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

«ՀԱՄԱՍ–ը համաձայնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի առաջարկին, որը շեշտը դնում է Գազայի հատվածում մշտական ​​հրադադարի վրա», - ասել է հեռուստաալիքի աղբյուրը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և Համասի միջև Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու նոր առաջարկը ենթադրում է տասը իսրայելցի պատանդների վերադարձ, 70-օրյա հրադադար և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցություններում միջնորդները առաջարկը ներկայացրել են վերջին մի քանի օրերի ընթացքում։

Sputnik Արմենիա