Հայաստանը մասնակցել է ԱՊՀ սահմանապահ զորքերի իրավական կառույցների ղեկավարների նիստին
Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի միջազգային-իրավական կառույցների ղեկավարների աշխատանքային հանդիպմանը: Տեղեկությունը հրապարակվել է ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի պաշտոնական կայքում։
Քննարկվել են արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ 2021-2025թթ. համագործակցության ծրագրի իրականացման արդյունքները և համատեղ գործունեության կատարելագործման առաջնահերթ խնդիրները:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի սահմանապահ գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները:
Հայաստանը ներկայացրել է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի արտաքին կապերի վարչության պետը։
Հանդիպման մասնակիցները նշել են ԱՊՀ երկրների բազմակողմ սահմանային համագործակցության բարձր մակարդակը:
Նշվել է նաև ծրագրային խնդիրների կատարման դրական դինամիկան։ Միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել մինչև 2030 թվականը գործնական միջոցառումների մշակմանը։
Sputnik Արմենիա