Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ РИА Новости-ին հայտնել են թուրքական գերատեսչությունին։
«Արտգործնախարար Հաքան Ֆիդանին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումը սկսվել է ժամը 19:30-ին և շարունակվում է», - հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը։
Ֆիդանը մայիսի 25-27-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով աշխատանքային այցով Ռուսաստանում է։ Նախարարները, ինչպես սպասվում է, մայիսի 27-ին բանակցություններ կվարեն և կարծիքներ կփոխանակեն Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, որ Լավրովի և Ֆիդանի միջև բանակցությունների հիմնական թեման կլինի երկկողմ հարաբերությունների քննարկումը։ Նախարարները կքննարկեն նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր հետագա ամսաթվերը։
Մայիսի 26-ին Ֆիդանը հանդիպել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ։
News.am