Հենրիխ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՓՈՇԻԱՑՐԱԾ 7 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐՈՎ ՀՀ-Ն ԿԱՐՈՂ ԷՐ ՈՒՆԵՆԱԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը «Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Արցախը և 6 միլիարդ դոլարի զենք, այլ նաև թալանեց այն միջոցները, որոնցով հնարավոր էր վերակառուցել բանակը, որը կպաշտպաներ երկիրը։

Եթե Նիկոլի իշխանությունը չթալաներ երկիրը, ապա այն 7 միլիարդ դոլարը, որը փաստացի փոշիացավ վերջին 6 տարում, Հայաստանը կարող էր ունենալ հետևյալ ռազմական կարողությունը՝

1. Հակաօդային պաշտպանության գերհամակարգ՝ 4 միլիարդ դոլարով

Ռուսական սպառազինություն, Հեռահար ՀՕՊ

• Ս-400 «Տրիումֆ» – 4 դիվիզիոն (32 կայան)

Պաշտպանում է Երևանը, ատոմակայանը, ռազմաբազաները

• Ս-300ՊՄՈւ2 / Ս-350 «Վիտյազ» – 6 դիվիզիոն (48 կայան)

Բավարար է ամբողջ Հանրապետության տարածքի հիմնական հատվածների ծածկման համար։

Միջին և կարճ հեռավորության ՀՕՊ

• ԲՈՒԿ-Մ3 – 6 դիվիզիոն (48 կայան)

Կործանիչների, թևավոր հրթիռների, ԱԹՍ-ների ոչնչացման համար

• ՏՈՐ-Մ2ԿՄ – 30 կայան

Շարժական ՀՕՊ՝ շարժական ստորաբաժանումների համար

• ՊԱՆՑԻՐ-Ս1/Ս2 – 36 համալիր

Դիպուկ համակարգ, իդեալական ԱԹՍ-ների դեմ

• ՌԷՊ կայաններ («Կրասուխա», «Ավտոբազա») – 20 կայան

Հակադրվում են GPS-ով և կապով կառավարվող թշնամու միջոցներին։

2. Հարվածային ԱԹՍ համակարգ՝ 3 միլիարդ դոլարով

Իրանական ԱԹՍ-ներ

• Shahed-129 – 300 հատ

Հարվածային ԱԹՍ՝ մինչև 1500 կմ հեռավորությամբ

• Shahed-136 (կամիկաձե) – 1500 հատ

Մեծաքանակ, հզոր հարվածային ցանց

• Mohajer-6 – 200 հատ

Աթս + տեսախցիկ, հարվածում է շարժվող թիրախներին

• Arash-2 – 300 հատ

Երկար հեռահարությամբ (մինչև 2000 կմ)՝ ռազմավարական թիրախների դեմ

Ռուսական ԱԹՍ-ներ

• Orlan-10 / 30 – 300 հատ

Հայտնաբերում է հակառակորդի դիրքերը

• Lancet-3 (կամիկաձե) – 1000 հատ

Ուղիղ հարված՝ տեխնիկայի դեմ

• ZALA / Կուբ – 500 հատ

Հակա-ՀՕՊ գործողություններ, թիրախավորման խանգարում

7 միլիարդ դոլարով Հայաստանը կունենար՝

• Լիարժեք հակաօդային վահան՝ Ս-400-ով ու համադրված համակարգով

• Ավելի քան 4000 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, կամիկաձե և հետախուզական

• Ռազմավարական պաշտպանություն առանց վախի, ոչ թե պարտվողականություն»։

Mamul.am