Աբրահամյան․ Կոմունիկացիաները ինչ-որ փուլում բացվելու են և Հայաստանը դառնալու է խաչմերուկ
Որևէ մեկի համար նոր բան չեմ ասի, եթե նշեմ, որ Սյունիքն ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև տարածաշրջանային տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքում հյուպատոսարաններ բացելու խոսակցություններին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Անկախ նրանից, թե ինչ է մեզ դեմ տալիս Ադրբեջանը, ինչպես է դա ամեն գնով պաշտպանում Թուրքիան, կոմունիկացիաները ինչ-որ փուլում բացվելու են և Հայաստանը դառնալու է այն խաչմերուկը, որի նկատմամբ հետաքրքրություններ ունեն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններ։ Սա եթե որոշ երկրների համար տնտեսական նշանակություն ունի, ապա այդ աշխարհաքաղաքական կենտրոնների համար բավականին մեծ է նաև քաղաքական մրցակցության և հակազդեցության հարցը։ Որոշ երկրներ հետաքրքրություն են դրսևորել հյուպատոսական ծառայություններ կամ դիվանագիտական ներկայացվածություն ունենալ Սյունիքում, որպեսզի յուրաքանչյուր դեպքում կարողանան պաշտպանել իր աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ շահերը»,-հավելեց նա։
Aysor.am