Հայաստանից 10 երեխա է մեկնել Ղրիմ՝ մասնակցելու «Արտեկի» հոբելյանական հերթափոխին

Հայաստանից 10 երեխա է մեկնել Ղրիմ՝ մասնակցելու հանրահայտ «Արտեկ» մանկական կենտրոնի 100-ամյակին նվիրված հոբելյանական հերթափոխին։ Տեղեկությունը հայտնում է Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:

Բոլոր մասնակիցները «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ կազմակերպված «Արտեկի մարդիկ» մրցույթի հաղթողներն են: Նրանց թվում են Մեծամորի, Ալաշկերտի և Ալավերդիի պատանիները։

«Պատանիներից յուրաքանչյուրն արվեստի և ընկերության իսկական դեսպան է, մեկը երգում է, մեկը՝ պարում, մեկն էլ նկարահանում է կամ նկարում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ Ռուսաստանի տարածաշրջաններից և արտասահմանյան երկրներից շուրջ 50 հազար երեխաներ կհանգստանան այնտեղ:

Sputnik Արմենիա