ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով
Գլոբալ առումով առաջինը կարող եմ ասել. ինձ թվում է, որ այցից առաջ մենք մեկնաբանել ենք, ինչպես հիշում եմ, այս ամբողջ բուֆոնադան, այս բոլոր պերֆորմանսները, որոնք կազմակերպվում են։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե ինչպես են հայ պաշտոնատար անձինք բացատրել, թե ինչպես են «իրենց հետ փոխկապակցված անձինք ներգրավվել ռուսական պատվիրակության Երևան կատարած այցի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու և անցկացնելու մեջ»։
«Ձևաչափերը նույնն են, պատվիրատուները նույնն են, փողերը նույն աղբյուրներից են: Էլ ի՞նչ կա պարզաբանելու: Լավ, մենք ինչ է՝ չե՞նք հասկանում, թե որտեղից է գալիս այս ամենը, և ո՞ւմ է դա պետք: Դա պետք է նրանց, ովքեր քնում և տեսնում են, թե ինչպես կռվեցնեն հետխորհրդային տարածքի պետություններին և ոչ միայն նրանց։ Դե, ինչ պետք է մենք պարզենք, թե այդ ում երեք կամ ոչ երեք կոպեկն է, որը ծախսվել է։ Ամեն բան առանց այդ էլ ակնհայտ է»,- ասել է Զախարովան։
Նա պատասխանել է նաև Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման մասին հարցին։ «Այո, այս թեման մանրամասնորեն քննարկվել է բանակցությունների ընթացքում, և մենք կարիք չունենք համոզվելու, որ անհրաժեշտ է արագ սկսել ռուսական արտաքին կառույցի աշխատանքը։ Կապան քաղաքում ներկայում ՌԴ գլխավոր հյուպատոսություն չկա, ուստի պաշտոնական դիրքորոշում ստանալու համար, թե ինչու, ինձ թվում է, պետք է այդ հարցը պարզաբանել հայկական կողմի հետ»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում աշխատանքին վերադառնալուն, ապա, Զախարովայի խոսքով, այդ թեմայով արդեն խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք շարունակում ենք ելնել նրանից, որ հանրապետությունը կազմակերպության լիիրավ անդամ է՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով, «Երևան կատարած այցի ավարտից հետո այլ բան չի եղել»,- եզրափակել է նա։
News.am