2025-05-28 08:49
Լրատվական գործակալություններ
Հունաստանը հաստատել է Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը կկայանա մայիսի 30-ին
Հունաստանը, որը մայիսին նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ուրբաթ օրը Ուկրաինայի հարցով քննարկում է ծրագրել Ռուսաստանի խնդրանքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են ՄԱԿ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչությունից։
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի առաքելության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարել էր, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ կապված գլոբալ խաղաղությանը սպառնացող վտանգի հետ։
«Մենք հաստատում ենք նիստ անցկացնելու տեղեկատվությունը, որը կկայանա մայիսի 30-ի երեկոյան»,- հայտնել են Հունաստանի մշտական ներկայացուցչությունից: