Քիթ Քելլոգ․ Ուկրաինական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 1.2 միլիոնը
Ուկրաինայում հակամարտության ընթացքում երկու կողմերի կորուստները կազմում են ավելի քան 1,2 միլիոն մարդ։ Դրա մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
«Անհրաժեշտ է այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտել, նախագահ Թրամփը անընդհատ աշխատում է դրա վրա։ Մարտերի ընթացքում կորուստների ընդհանուր թիվը կազմել է 1,2 միլիոն մարդ», - նշել է Քելլոգը։
Նա նշել է, թե այս թիվը զգալիորեն գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում ամերիկյան կորուստների քանակը, ինչն ընդգծում է տեղի
Ավելի վաղ Քելլոգը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ուկրաինական կողմից խաղաղ կարգավորման պայմանների ցանկ է ստացել։ Վաշինգտոնը նմանատիպ ցուցակ է ակնկալում նաև Ռուսաստանից։ Նա ընդգծել է, որ դիրքորոշումները համեմատելուց հետո կարող է նախաձեռնվել նոր հանդիպում՝ հակամարտությանը վերջ դնելու հետագա քայլերը քննարկելու համար։
News.am